-
14.10.2015|
10:39
«Սիրիայում անցումային փուլ է անհրաժեշտ երկրում քաղաքական կարգավորման հասնելու համար»,- Էր-Ռիյադում Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը։
-
14.10.2015|
10:38
Սիրիայի հարցով բարձր մակարդակի բանակցություններում Ռուսաստանը կներկայացնի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
14.10.2015|
10:37
Հայաստանը կարևորում է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովին մանդատի տրամադրումը՝ հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
14.10.2015|
10:36
Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Նրա գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը և եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է:
-
14.10.2015|
10:35
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը աուդիոձայնագրություն է տարածել՝ կոչ է անում սրբազան պատերազմ սկսել Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեմ:
-
13.10.2015|
14:38
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների բացման հանդիսավոր արարողությանը:
-
13.10.2015|
13:27
Օրեր առաջ անհայտ անձինք քարկոծել են Ստամբուլի Հայոց պատրիարքարանի շենքը: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, սակայն դեռ հայտնի չէ, թե ովքեր են քարկոծել շենքը և ինչի համար:
-
13.10.2015|
13:25
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 17-ին, աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա:
-
13.10.2015|
13:24
ՀՀ գլխավոր դատախազությունը իրավապահներին հանձնարարել է հետաքննել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը զբաղվել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելով:
-
13.10.2015|
13:23
Թուրքիայի Անթալիա նահանգի Քեմերի շրջանում ծովում խեղդվել է ռուսաստանաբնակ հայտնի հայ գիտնական Սարգիս Քարամյանը: